Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Փնտրվում է կենտրոնական պաշտպան

Փնտրվում է կենտրոնական պաշտպան
03.12.2013 | 12:24

Ամենայն հավանականությամբ, ձմեռային այս տրանսֆերային պատուհանում «Բարսելոնը» կփորձի լուծել կենտրոնական կիսապաշտպանի խնդիր, որովհետև վնասվածքների պատճառով Պույոլի տևական ու հաճախակի բացակայությունը կազմից թիմը նկատելիորեն դարձնում է խոցելի, ինչն ակումբը ստիպված է լինում լուծել ի հաշիվ այլ օղակների խաղացողների բարձր վարպետության ու աշխատանքային ծավալի անհամեմատ լարման: Հնարավոր թեկնածուների շարքում են Դավիդ Լյուիսը, Յան Վերտոնգենը, Դանիել Ագերը և Թոմաս Վերմալենը, թեպետ դժվար է հավատալ, որ ակումբի ղեկավարությունը չի դիտարկում նաև այլ անուններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ